Շնորհավոր պուշոկս...

Կյանք ջան ձևական ու կեղծավոր բառերով չեմ ուզում նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ քո հանդեպ, որովհետև հնարավոր էլ չի գտնել համապատասխան բառեր, բացատրելու համար իմ սրտում մշտական բնակություն հաստատած զգացմունքների չափաբաժինը, ամեն դեպքում չդիմացա ու խորացա, ուղակի իմացի, որ ես քեզ իրոք սիրում եմ ու պատկերացնում եմ մեր համատեղ կյանքը:


Երբեք մտքովս չէր անցնի, որ կհայտնվի իմ կյանքում մի մարդ, ում անկեղծ կասեմ նման խոսքեր, բայց ի ուրախությւոն ինձ, դու կաս ու շնորհակալ եմ քեզ ու քո ծնեղներին՝ քո գոյության համար: Գոյություն ասեցի ու միանգամից հիշեցի, որ այսօր է քո ծնունդը.


- Լավ չի, որ կողքդ չեմ, բայց ոչինչ, չմտահոգվես ու չանհանգստանաս, ընդհամենը ժամանակի հարց է...


Ան ջան շնորհավորում եմ ծնունդդ, քեզ ցանկանում եմ՝ քո պատկերացրած ընտանիքի կատարելագործվաց տարբերակը, կձգտեմ պարգևել քեզ միշտ ուրախ րոպեներ ու դրական էմոցիաներ, իսկ դու ուղակի ժպտա ... Շնորհավորանքս ավելի շատ սիրո խոստովանության էր նման, բայց դե ես գիտեմ այդ մասին ու համաձայն եմ գրածներիս հետ... 

Միշտ մնա համեստ, ոնց, որ այս նկարում, թէ չէ գլուխդ կցխեմ ախչի )))

Շնորհավոր պուշոկս...


Прослушать или скачать Shnorhavor бесплатно на Простоплеер